Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցության հեռանկարները

18 Հոկտեմբեր, 2017 20:51
ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` ք. Մոսկվա):

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին