Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

11 միրգ նրանց համար, ում արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է

22 Հոկտեմբեր, 2017 11:20
11 միրգ նրանց համար, ում արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է

Խնձոր։ Խնձորն օրգանիզմն ապահովում է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով ու բջջանյութով։

Բալ։ Բալի գլիկեմիկ ինդեքսը 22 է։ Այն հարուստ է վիտամին C-ով, երկաթով, կալիումով, ֆոլաթթվով, հակաօքսիդանտներով ու բջջանյութով։

Սև սալոր։ Սև սալորը մի շարք նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են դիաբետով տառապող անձանց։

Գուավա։ Այս միրգը մեծ քանակով վիտամին C ու կալիում է պարունակում, որոնք օգնում են հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը։

Թուրինջ։ Թուրինջի գլիկեմիկ ինդեքսը 25 է։ Այն վիտամին C ու բջջանյութ է պարունակում։

Ավոկադո։ Ավոկադոն օգնում է հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն բջջանյութ ու հագեցած ճարպեր է պարունակում։ Այս միրգն օգնում է պահպանել սրտի առողջությունը։

Կիվի։ Այս միրգը ևս հարուստ է վիտամին C-ով, բջջանյութով ու կալիումով։ Այն ընդամենը 56 կալորիա է պարունակում։

Ծիրան։ Ծիրանը մոտավորապես 19 կալորիա է պարունակում և ապահովում է վիտամին A-ի օրվա չափաբաժնի 50 տոկոսը։

Դեղձ։ Դեղձը մեծ քանակով կալիում, բջջանյութ, A և C վիտամիններ է պարունակում։

Նարինջ։ Այս ցիտրուսային միրգը կօգնի թարմանալ, կնպաստի առողջության պահպանմանը։

Տանձ։ Տանձը մեծ քանակով բջջանյութ ու A. B1, C, E վիտամիններ է պարունակում։ Այն օգնում է բարձրացնել իմունիտետը, իջեցնել խոլեստերինի մակարդակը և կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին