Կարևոր իրադարձություններ

Հայտնի են զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված քաղաքները

18 Հոկտեմբեր, 2017 20:22
Հայտնի են զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված քաղաքները

Համացանցում օգտատերերի տպավորություններն ուսումնասիրող SPELLA պորտալը 4 մլն կարծիք է վերլուծել՝ պարզելու համար աշխարհում ամենից շատ այցելություններ ունեցող քաղաքները:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, 12 քաղաքից, որոնց վերաբերյալ կարծիքների ուսումնասիրություն են իրականացրել պորտալի մասնագետները, 2016 թվականի արդյունքում նախորդ տարվա առաջատար Փարիզը զբաղեցրել է միայն 5-րդ հորիզոնականը զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված քաղաքների ցանկում:

Ֆրանսիայի մայրաքաղաքին շրջանցել են Հռոմը, Լոնդոնը, Բարսելոնան և Դուբայը: Ի դեպ` մասնագետները նշում են այն կետերը, որոնց ուղղությամբ պետք է աշխատի Փարիզը զբոսաշրջիկներին գոհացնելու համար: Ինչպես պարզ է դարձել ուսումնասիրության արդյունքում, այցելուներին դուր չեն եկել մայրաքաղաքի հինգ աստղանի հյուրանոցները: Մինչդեռ մշակութային և ժամանցային առումով Փարիզի դիրքերն այնքան էլ վատը չեն. երկրորդ հորիզոնական` Բարսելոնայից հետո: 


 

Լրահոս

Դիտել ավելին