Կարևոր իրադարձություններ

Ստամբուլի փողոցներից մեկը կկոչվի այս հայի անունով

18 Հոկտեմբեր, 2017 20:16
Ստամբուլի փողոցներից մեկը կկոչվի այս հայի անունով

Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը:

Աղբյուրը հայտնում է, որ չնայած նրան, որ սովորաբար քաղաքապետարանը մերժում է փողոցները վերանվանելու առաջարկները, այս անգամ հավանություն է տվել 89-ամյա լուսանկարչի անունով փողոց ունենալու առաջարկին:

Արա Գյուլերը երկար տարիներ ապրել է վերոնշյալ փողոցում, ներկայումս էլ այստեղ է գտնվում լուսանկարչի արվեստանոցը:

Նշենք, որ Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարիլավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսիաշխարհահռչակ մեծերիինչպիսիք են Բերտրանդ ՌասելըՈւինսթոն ՉերչիլըՄարկՇագալըԱլֆրեդ ՀիչքոքըԹենեսի ՈւիլյամսըՊաբլո ՊիկասոնՍալվադոր Դալին,Վիլյամ ՍարոյանըՍերգեյ Փարաջանովը և այլքՆրա լուսանկարչականաշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններումմասնավոր եւազգային հավաքածուներում:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 

Լրահոս

Դիտել ավելին