Կարևոր իրադարձություններ

Դոդոնը որոշել է Մոլդովան դարձնել նախագահական հանրապետություն

18 Հոկտեմբեր, 2017 18:50
Դոդոնը որոշել է Մոլդովան դարձնել նախագահական հանրապետություն

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրապարակել է ուղերձ՝ հասցեագրված հանրապետության քաղաքացիներին, որում հայտարարել է վճռական գործողությունների մեկնարկի մասին՝ ուղղված խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրահրմանն ու երկրի՝ կառավարման նախագահական ձևի անցմանը, փոխանցում է Interfax-ը։

«Մոլդովայի համար գոյություն չունի այլ լուծում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից և կառավարաման նախագահական ձևի շուտափույթ անցնելուց բացի։ Հայտարարում ենք ողջ պետության մակարդակով գործողությունների մեկնարկի մասին՝ կառավարման նախագահական ձևի աջակցման նպատակով»,-ասվում է ուղերձում, որը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին