Կարևոր իրադարձություններ

Կտրուկ աճել է Գերմանիայում ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիների թիվը

18 Հոկտեմբեր, 2017 18:00
Կտրուկ աճել է Գերմանիայում ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիների թիվը

2017 թվականին Գերմանիան բավարարել է ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների դիմումների 24.6%-ը: Նշվում է, որ 2016-ին բավարարվել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների դիմումների 6.6%-ը միայն:

«Deutsche Welle»-ը, նշում է, որ այս տվյալները ներկայացրել է Գերմանիայի կառավարությունը՝ ի պատասխան «Ձախակողմյան կուսակցության» հարցապնդմանը:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2017-ին մոտ 4 անգամ ավելացել է ապաստան ստանալու հարցում Գերմանիայից դրական պատասխան ստացած Թուրքիայի քաղաքացիների թիվը:

Նշվում է, որ դրական պատասխան ստացողների տոկոսն առավել շատ մեծացել է 2017-ի սեպտեմբերին. բավարարվել է դիմումների 36.65-ը:

Տվյալների համաձայն՝ Սիրիայից ու Իրաքից հետո Թուրքիան 3-րդն այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները ամենաշատն են դիմում Գերմանիայի կառավարությանը՝ ապաստան ստանալու խնդրանքով:

Այս տարվա սեպտեմբերին ապաստան ստանալու խնդրանքով Գերմանիային դիմել է Թուրքիայի 1016 քաղաքացի, օգոստոսին՝ 962, հուլիսին՝ 620:

Հիշեցնենք, որ Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը ավելացավ հատկապես 2016թ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Գերմանիայից ապաստան խնդրածների մեջ էին նաև թուրք բարձրաստիճան զինվորականներ։

 

Լրահոս

Դիտել ավելին