Կարևոր իրադարձություններ

Լևոն Հայրապետյանի հարազատները հրաժարվել են նրա դեմ հարուցված քրգործի հետմահու դադարեցումից

18 Հոկտեմբեր, 2017 17:43
Լևոն Հայրապետյանի հարազատները հրաժարվել են նրա դեմ հարուցված քրգործի հետմահու դադարեցումից

Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը, գրում է Ria Novosti-ն:

«Բարեկամները չեն համաձայնելու դադարեցնել գործը, մեղադրյալի մահվան առնչությամբ գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Լևոն Հայրապետյանի փաստաբանը: 

Հիշեցնենք, որ հայ բարերարը մահացել է երեկ երեկոյան ռուսական կալանավայրում: Նրա ձերբակալել էին 2014 թ հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Մոնակոյից:

 Նրան մեղադրում են դեռ 2008թ․-ին՝ «Башнефть» ընկերության վաճառքի ժամանակ իրականացված ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման մեջ: Իր հերթին՝ «РБК» գործակալությունը գրել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի միջնորդությամբ Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է «Башнефть»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որը պատկանում է АФК «Система» ընկերությանը: Հաղորդվում է, որ հետաքննությունը կապ չունի АФК «Система»-ի հետ, այլ վերաբերում է 2008-ին տեղի ունեցած «Башнефть»-ի վաճառքին, որը գնել էր հենց АФК «Система» ընկերությունը, իսկ գործարքի կնքման հարցում միջնորդ է եղել Լևոն Հայրապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին