Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցում Հայաստանը հայտնվել է աշխարհում առաջատար դիրքերում

18 Հոկտեմբեր, 2017 17:36
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցում Հայաստանը հայտնվել է աշխարհում առաջատար դիրքերում

Հրապարակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  «Աշխարհի բնակչությունը 2017թ.» հերթական  տարեկան զեկույցը, որի խորագիրն է «Անջատ աշխարհներ. վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում»:

Այն անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն:

Զեկույցի բացահայտումներում ուշագրավ է Հայաստանում արձանագրված դրական փորձին կատարված անդրադարձը, որում Հայաստանի հաջողված պատմությունը ներկայացված է որպես հղիների խնամքի և առողջապահական ծառայությունների մատչելիության առումով  անհավասարությունների կրճատման լավագույն օրինակ:

Զեկույցում ներկայացված այս գծապատկերը փաստում է, որ եթե 2005թ. հղիների նախածննդյան հսկողության ցուցանիշներն ըստ ընտանիքի բարեկեցության աստիճանի զգալի տարբերվում էին (ամենաաղքատ և ամենահարուստ տնային տնտեսություններում` շուրջ 2 անգամ), ապա  2015-2016թթ. այս տարբերությունը գրեթե վերացել է(Աղբյուր` Հայաստանի ժողովրդագրևական և առողջապահական հարցերի 2005թ. և 2015-2016թթ. հետազոտություններ, ՀՀ ԱՎԾ, 2017թ.,):

«Հայաստանը 2008թ․ գրեթե կրկնակի ավելացրել է մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրել Ծննդօգնության պետական հավաստագիր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ: Արդյունքում հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացել է անհավասարությունը: Այս առումով Հայաստանը հայտնվել է աշխարհում առաջատար դիրքերում», մեջբերված է զեկույցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին