Կարևոր իրադարձություններ

«Քաղաքական երազներ. Կդառնա այն իրականությո՞ւն, թե ոչ»

18 Հոկտեմբեր, 2017 16:55
Հեղինակ՝ Կարեն Թումանյան
«Քաղաքական երազներ. Կդառնա այն իրականությո՞ւն, թե ոչ»

«Քաղաքական երազներ. Կդառնա այն իրականությո՞ւն, թե ոչ»… 
Ինչպես ասում են` երազում ամեն ինչ հնարավոր է, ուստի եկեք պատկերացնենք մի երազ ու պատասխանենք մի հարցի. Արդյո՞ք այն երբևիցե իրականություն կդառնա, թե ոչ… Եվ այսպես…
• Առավոտյան արթնանում ենք և իմանում, որ մեկ գիշերվա մեջ ձերբակալվել են հարյուրավոր բարձրաստիճան չինովնիկներ
• Առավոտյան արթնանում ենք և իմանում, որ Հայաստանի մենաշնորհային օլիգարխների ունեցվածքը պետականացվել է/ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք տասնյակ տարիներ գործել են ստվերի, հանցագործությունների և կոռուպցիոն հարթության մեջ/
• Առավոտյան արթնանում ենք և իմանում, որ իսկական ազատամարտիկներին իրենց հերոսություններին արժանի թոշակ են նշանակել և ապահովել նրանց այլ ազգերի հերոսներին հարիր ունեցվածքով
• Առավոտյան արթնանում ենք և իմանում, որ թալանչիներից առգրավված գումարների հաշվին շոշափելի բարձացել են մանկավարժների և դասախոսների աշխատավարձները
• Առավոտյան արթնանում ենք և իմանում, որ երկրի թոշակառուները այսուհետ լինելու են պետության ուշադրության կիզակետում, այլ ոչ թե գոյատևելու են ինչպես պատահի
• Ընտրությունների հաջորդ առավոտյան արթնանալու ենք և հասկանանք, որ Ազգային ժողովում բացառապես նրանք են, ովքեր նույնիսկ մեկ լումա չեն ծախսել ընտրակաշառքների վրա
• Առավոտյան արթնանալու ենք և կարդալու ենք. ՛՛ մենք պատրաստ ենք արտագաղթած մեր գիտնականներին հետ ընդունելու և պատշաճ աշխատանքով ապահովվելու
• Առավոտյան արթնանալու ենք և կարդանք. ՛՛ երկրի հարուստները բազմաթիվ ֆոնդեր են ստեղծել, որպեսզի երկրի անապահովներից շատերը կարողանան ոտքի կանգնել/ ի դեպ նման բան այսօր արվում է Իսրաելում/: 
• Առավոտյան արթնանալու ենք և իմանանք որ սփյուռքի մեր հայրենակիցների մոտ վերականգնվել է հավատը իշխանությունների հանդեպ և նրանք պատրաստ են աննախադեպ ներդրումներ կատարել հայրենիքում
• Եվ որ ամենակարևորը առավոտյան արթնանալու ենք և գիտակցենք որ մենք սկսել են հավատալ մեր իշխանություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին