Կարևոր իրադարձություններ

«Ինչո՞ւ թողեցինք, որ հայ մեծ բարերարը ՌԴ-ի բանտում մահանա»

18 Հոկտեմբեր, 2017 15:06
Հեղինակ՝ Կարեն Թումանյան
«Ինչո՞ւ թողեցինք, որ հայ մեծ բարերարը ՌԴ-ի բանտում մահանա»

Ինչո՞ւ թողեցինք, որ հայ մեծ բարերարը ՌԴ-ի բանտում մահանա. Հայաստանը անզո՞ր է
Աննկարագրելի ցավ ապրեցի, երբ տեղեկացա, որ այսօր՝ առավոտյան, մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Ամենասարսափելին այն է, որ հայ մեծ բարերարը մահացել է ոչ սովորական պայմաններում, այլ Մորդովայի բանտում, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Այն որ նրան բանտ գցելու հետևում կանգնած է Ադրբեջանը այլևս կասկած չի հարուցում: Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել այսօր, երբ իսկական բարերարը/ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանվորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում/ այլևս չկա…
Թերևս այսպիսի…
• Մենք այդպես էլ չսովորեցինք, որ միասնական պետք է լինենք ոչ միայն այն ժամանակ, երբ մեզ գումար է պետք սփյուռքահայերից, այլ նաև, երբ այդ մարդիկ հայտնվում են ծայրաստիճան ծանր պայմաններում և հայրենիքի սատարման կարիքն ունեն:
• Փաստորեն մեր պետության ձայնը միջազգային ասպարեզում, կամ լսելի չէ, կամ այդ ձայնը ինչպես հարկն է չի հնչել/ ո՞վ կարող է բացատրել, թե այդ ինչպես է ստացվում, որ մեզ հաջողվում է ՌԴ-ում պատիժը կրող երկու վարորդներին բերել Հայաստան, որպեսզի նրանք այստեղ կրեն պատիժը, չնայած նրանց պատժի սահմանը ավելի մեծ էր, քան Լևոն Հայրապետյանինը, իսկ ընդամենը 4 տարի ազատազրկման ենթարկված Հայրապետյանին չենք կարողանում բերել Հայաստան/: 
• Մեր լոբբինգը չափազանց թույլ է ամբողջ աշխարհում:
Հ.Գ. Եվ ամենացավալին՝ մենք կարողանում ենք համակերպվել այն մտքի հետ, որ անզոր ենք:

 

Լրահոս

Դիտել ավելին