Կարևոր իրադարձություններ

«Հովհաննես Թումանյանի չորս որդիները անգամ գերեզման չունեցան»

18 Հոկտեմբեր, 2017 14:52
Հեղինակ՝ Ռուբեն Շուխյան
«Հովհաննես Թումանյանի չորս որդիները անգամ գերեզման չունեցան»

«Հովհաննես Թումանյանի չորս որդիները անգամ գերեզման չունեցան.»
Հայ մեծ բանաստեղծի որդիներից մեկի՝ Արեգ Թումանյանի գնդակահարության վայրի մասին պատմող մեր նախորդ հրապարակման հետքերով ինձ փոխանցեցին ահա այս լուսանկարը: 1991 թվականին մահացած և Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկյան հայկական գերեզմանատանը թաղված Արեգ Թումանյանի այրու՝ Ամալյա Սեմյոնի Թումանյան-Փիլիպոսյանի շիրմաքարի վրա հիշատակված է նաև նրա ամուսնու՝ Արեգ Թումանյանի անունը:
Արեգ Թումանյանը 1937-ին բոլշևիկյան ռեժիմի կողմից ձերբակալվել և բռնադատվել էր «հակասովետական վնասակար գործունեություն» անհեթեթ մեղադրանքով: Նա գնդակահարվեց և թաղվեց եղբայրական գերեզմանում 1938-ի հունիսի 14-ին՝ սովետական ՊԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Կոմունարկա» (Մոսկվա) հատուկ պահպանման օբյեկտի տարածքում:

 

Լրահոս

Դիտել ավելին