Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կնոջը ձերբակալել են սկյուռիկի վրա «կրակելու» համար

18 Հոկտեմբեր, 2017 14:13
ԱՄՆ-ում կնոջը ձերբակալել են սկյուռիկի վրա «կրակելու» համար

ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհի Քայլի Մորիսոնին ձերբակալել են այգիներից մեկում սկյուռիկի վրա «կրակելու» համար, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Այգում սկյուռիկին նկատելուց հետո կինը հանել է ատրճանակ հիշեցնող առարկա և քաշել ձգանը, ինչից հետո չխկոց է լսվել։ Բարեբախտաբար, զենքը եղել է ոչ իրական և չլիցքավորված։ Ականատեսներից մեկը ոստիկանություն է զանգահարել։

Խուզարկության ժամանակ նրա մոտ չի հայտնաբերվել հրաձգային զենք: Սակայն կինը կկանգնի դատարանի առջև՝ կենդանուն վնասելու մտադրության համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին