Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն իրենց սկզբունքային դիրքորոշումից չեն նահանջելու»

18 Հոկտեմբեր, 2017 14:05
Հեղինակ՝ Գրիգոր Սաղաթելյան
«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն իրենց սկզբունքային դիրքորոշումից չեն նահանջելու»

Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովը՝ Ժնևում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո հայտարարել էր,որ ՀՀ նախագահը պայմանավորվածություն է խախտել, Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնելով հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ դրույթներ։ Փաստացի սակայն Սարգսյանը ոչ մի արտառոց բան չի ասել,համենայնդեպս չի ասել մի բան, որը մինչ այդ հասարակությունը, քաղաքական շրջանակները չգտիեին։

Թերևս ավելին, հայտարարել էր,որ Ալիևն էլ հստակ գիտակցում է ,թե ինչ դժվար խնդրի առաջ են կանգնած կողմերը ու լուծումը հեշտ չի լինելու։ Սրա մեջ ինչպես տեսնում եք արտառոց ոչինչ չկա։ Այլ բան է,որ միգուցե հանդիպման ընթացքում ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, իրական պայմանավորվածություն և Ադրբեջանի համար Սարգսյանի խոսքը ընդամենը պատրվակ էր նրա վրա բարդելու համար ամբողջ մեղքը ու հերթական անգամ խուսափելով պատասխանատվությունից։ Այն,ինչ այօր տեղի է ունենում բանակցություններում Ադրբեջանի կողմից,այլ կերպ քան կապրիզ անվանել չենք կարող։ Սա գալիս է արձանագրելու մեկ բան՝ բանակցությունները իրավմամբ մտել են փակուղի ու թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի նախագահները և ոչ մի գրամ իրենց սկզբունքային դիրքորոշումից չեն նահանջելու։ Թե որն է սրա այլընտրանքը,կարծում ենք ընթերցողը արդեն հասկացավ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին