Կարևոր իրադարձություններ

« Իրականում ինչու հրապարակվեց ԵՄ-ՀՀ քաղաքական համաձայնագրի փաստաթուղթը »

18 Հոկտեմբեր, 2017 12:46
Հեղինակ՝ Կարեն Համբարձումյան
«  Իրականում ինչու հրապարակվեց ԵՄ-ՀՀ քաղաքական համաձայնագրի փաստաթուղթը  »

ԵՄ- ՀՀ քաղաքական համաձայնագրի հրապարակումը հանրության մեջ բազմաթիվ քննարկումների առիթ է տվել, որը հիմնականում կապված է հետևյալ մտքի հետ՝ իրականում ինչու հրապարակվեց փաստաթուղթը,երբ այն ստորագրվելու էր մեկ ամիս հետո:Սովորաբար նման տեքստերը հրապարակավում են հենց ստորագրամն օրը,սակայն հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու առհասարակ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան, փոխադարձ համաձայնությամբ այն հրապարակվեց:

Առհասարակ փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ,երբ երկու կողմերն էլ դրան կողմ են լինում: Հետևաբար այս պարագայում, և՛ հայկական և՛ եվրոպական կողմը տվել է հրապարակաման իր համաձայնությունը: Հաշվի առնելով 2013 թվականի դեպքերը, և այն որ Հայաստանը ի վերջո կանգնեց ընտրության առաջ՝ ստորագրել ասոցացման պայմանագիրը թե ԵԱՏՄ մտնել, պարզ է դառնում,որ նախորդ անգամ սխալը չկրկնելու համար է արվում նաև այս քայլը: Հրապարակման իրական շահառուն միայն հայ հանրությունը չէ, որը բանից անտեղյակ է 2013 թվականի ասոցացման համաձայնագրի տեքստի հետ,այլ նաև ռուսական կողմը,որին կարծես թե ժեստ է արվում,եթե կան հարցեր,որի հետ ռուսները համաձայն չեն,այս մեկ ամսվա ընթացքում դրանք պետք է ի հայտ գան,որից հետո միգուցե համաձայնագրի ստորագրումը նոյեմբերից տեղափոխվի տարվա վերջ: Այսինքն ստորագրումը դառնա զուտ ժամանակի հարց,այլ ոչ թե չեղարկվի,ինչպես նախորդ անգամ: Հետևաբար,մեզ մնում է սպասել ևս մեկ ամիս,մաքսիմում երկու,հասկանալու համար,ի վերջո Հայաստանին հաջողվում է լինելով մեկ տնտեսական և քաղաքական բլոկի մեջ, քաղաքական համաձայնագիր ստորագրել մյուսի հետ,թե ոչ:


 

Լրահոս

Դիտել ավելին