Կարևոր իրադարձություններ

2017թ.-ին առևտրի շրջանառությունն աճել է 12․3%-ով. Սուրեն Կարայան

18 Հոկտեմբեր, 2017 13:20
2017թ.-ին առևտրի շրջանառությունն աճել է 12․3%-ով. Սուրեն Կարայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2017թ.-ի առաջին կիսամյակի արդյունքները:

Նշված ժամանակա­հատվածում ՀՆԱ-ի աճը կազմել է 5.9%: Ընդհանուրի նկատմամբ առաջանցիկ աճ են արձանագրել՝ արդյունաբերության ոլորտը, որի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.7%, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտները` 8.1%։

Նախարարի խոսքով` 2017թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,5%: Աճին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը: 

Նա նշեց նաև, որ նշված ժամանակահատվածում  արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի աճը կազմել է 12.4%: Առավել բարձր է եղել մշակող արդյունաբերության արտադրության ծավալների աճը՝ 16.4%, որն ապահովել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճի ավելի քան 10 տոկոսային կետը կամ 82%-ը:

Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 12․3%-ով։ Ընդ որում, մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 20․8%-ով, ինչը մեծապես կրում է տեղական վերամշակող արդյունաբերության աճի ազդեցությունը։ Մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 5․8%-ով։ Այս դեպքում իր դրական ազդեությունն է ունեցել այս տարվա ընթացքում ներգնա տուրիզմի զգալի աճը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին