Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում հայ տաքսիստ է ձերբակալվել, ով մեղադրվում է մի խումբ մարդկանց սպանության մեջ

18 Հոկտեմբեր, 2017 12:36
Մոսկվայում հայ տաքսիստ է ձերբակալվել, ով մեղադրվում է մի խումբ մարդկանց սպանության մեջ

Մոսկվայի մարզում տաքսու հայ վարորդ է ձերբակալվել, ում կասկածում են իր հաճախորդներին թունավորելու մեջ, գրում է mskagency.ru-ն` իրավապահ մարմիններին հղումով:

Նշվում է, որ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի Վահագն Կարապետյանն է: Նրա բնակարանի խուզարկության ընթացքում առգրավվել է 20 բջջային հեռախոս, 190 կլոզապինի հաբ, բջջային հեռախոսի 71 պատյան և 98 ձեռքի ժամացույց:

Գործակալության զրուցակցի խոսքով` 29-ամյա տղամարդը ձերբակալվել է Մոսկվայում Նալչիկի բնակչին թունավորելու մեջ ներգրավվածության կասկածանքով, որի մարմինը հայտնաբերվել էր 2017 թվականի ապրիլին Դվինցև փողոցում:

Telegram-ի Mash-ն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալված Կարապետյանին կասկածում են մայրաքաղաքի տարածքում մոտ 100 սպանության ներգրավվածության համար: «Մոսկվա» գործակալության աղբյուրը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը:

«Իրականում զոհերն ավելի քիչ են եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Լրահոս

Դիտել ավելին