Կարևոր իրադարձություններ

Մեր հաշվին ստացած նվեր բնակարանը քչություն է անում Շիրակի փոխմարզպետին

18 Հոկտեմբեր, 2017 12:29
Մեր հաշվին ստացած նվեր բնակարանը քչություն է անում Շիրակի փոխմարզպետին

Asparez.com-ը գրում է.

«Եղեք ուշադիր, աշխատեք այնպես, որ մենք այդ բովանդակ նամակներ չստանանք այնպես աշխատեք, որ մարդիկ ձեր վրա, մեղմ ասած` «կլյաուզա» չգրեն»,- համայնքապետերին հորդորում է փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը:
Գրեթե ոչ մեկին գաղտնիք չէ, որ պետական եւ համայնքային իշխանությունների եւ բյուջետային հիմնարկների շատ աշխատակիցներ ծնվում, մեծանում, սիրահարվում, ամուսնանում, քնում ու արթնանում են իրենց պաշտոնի հետ միասին, այդ պաշտոնը իրենց մարմնի անքակտելի մասն է, առանց պաշտոնի իրենք, ներողություն, համարյա չկան: Տպավորություն կա, որ հենց իրենց անջատես պաշտոնից, կյանքն անիմաստ կդառնա նրանց համար:

 

Շիրակի մարզպետարանի շատ աշխատակիցներ այսօր ոչ միայն պարտաճանաչ կերպով պաշտում են այդ իմաստը, այլեւ ահագին առաջ են գնացել եւ իրենց համարում են համաժողովրդական հարստություն ու սեփական կարիքների համար են օգտագործում մեր ունեցվածքը, այդ թվում պետական ծառայողական մեքենաները: Մեծ ջանք ու եռանդ թափած, մարզպետարանում հասակ առած եւ այդ շենքի խորհրդանիշերից մեկը դարձած փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին վարչապետի զայրույթն ու այդքան հնչեցրած խոսքերը տեղ չեն հասել, ըստ ամենայնի: Հավանաբար, այդ ժամանակ փոխմարզպետը պաշտոնի հետ կյանք ու կռվի պայքարի էր դուրս եկել: Փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն ինձ սկսեց զարմացնել դեռ ամիսներ առաջ, երբ ինձ ասաց,-Աղջիկ ջան, անհատներն իրավունք չունեն մարզպետարանում ազատ շրջելու:

Երեւի ուզում էր ասել.-Աստվածներն՝ ուր, ձեզ պես հարիֆներն՝ ուր:-Այսինքն, այս մարդու խելքով, մենք հարկեր մուծելու, իրեն աշխատանքով, սեփական բնակարանով ապահովելու եւ տակը մեքենա դնելու համար ենք, իսկ մեր փողերով սարքված շենքում ազատ անցուդարձ անելու համար չենք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

Լրահոս

Դիտել ավելին