Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Հյուսիսային Իրաք

18 Հոկտեմբեր, 2017 12:23
Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Հյուսիսային Իրաք

Հոկտեմբերի 16-ի  գիշերը Թուրքիայի զինված ուժերը  2008թ.-ից  ի վեր առաջին անգամ  մտել են Հյուսիսային Իրաքի Զապ շրջան և ռազմական գործողություններ իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:

Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի՝  օպերացիային մասնակցել են Թուրքիայի զինուժին պատկանող F-16 տիպի կործանիչներ, ինչպես նաև ռազմական ուղղաթիռներ: Գործողության ժամանակ սպանվել է 16 քուրդ զինյալ:

Նշվում է, որ Թուրքիայի Հաթայ նահանգից  Հյուսիսային Իրաք են ներխուժել թուրքական 2 հատուկջոկատայինների խումբ: Գործողության ժամանակ կորուստներ է ունեցել նաև թուրքական կողմը: Սպանվել է 4 հատուկջոկատային:

Թուրքական աղբյուրը նշում է, որ այս օպերացիան իրականացվում է Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազաների անվտանգությունը ապահավելու համար:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիան ցամաքային ուժեր էր մտցրել Հյուսիսային Իրաք մտցրել 2008թ. փետրվարի 21-29 ընկած ժամանահատվածում:  Այդ ռազմական գործողությունները, որը կրում էր  «Արևի օպերացիա» անվանումը նույնպես ուղղված էր քուրդ զինյալների դեմ: Մոտ 10.000 թուրք զինվորներ ներխուժելով Հյուսիսային Իրաք, կատաղի բախումների մեջ մտան քուրդ զինյալների հետ: Օպերացիայի ժամանակ սպանվեց PKK-ի հայտնի հրամանատարնեից Բահոզ Էրդալը:

Ընդհանուր առմամբ այդ օպերացիայի ընթացքում սպանվել էր 240 քուրդ զինյալ և 27 թուրք զինվոր (թուրքական կողմի տվյալներ): Քրդական կողմը նաև խոցել էր 1 թուրքական ինքնաթիռ:
2008թ. փետրվարի 29-ին Թուրքիան հայտարարեց օպերացիայի ավարտի մասին և դուրս բերեց իր զորքերը Իրաքի տարածքից:

 

Լրահոս

Դիտել ավելին