Կարևոր իրադարձություններ

Ջիգարխանյանի մտերիմ ընկերը պատմել է կնոջ հետ դերասանի հարաբերությունների մասին

18 Հոկտեմբեր, 2017 11:43
Ջիգարխանյանի մտերիմ ընկերը պատմել է կնոջ հետ դերասանի հարաբերությունների մասին

Արթուր Սողոմոնյանը, ով Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկերն է, պատմել է դերասանի և նրա կնոջ հարաբերությունների մասին։

Խոսելով դերասանի առողջական վիճակի մասին` Սողոմոնյանը նշել է, որ նա արդեն իրեն լավ է զգում.

«Երբ նա զանգահարեց և օգնություն խնդրեց, մենք՝ մեր մյուս ընկերոջ՝ Հայրապետ Հովհաննիսյանի հետ, մի կողմ քաշված չմնացինք: Մենք Արմեն Բորիսովիչին ուղարկեցինք 57-րդ քաղաքային հիվանդանոց։ Նա այնտեղ է արդեն 5-րդ օրը։ Այժմ նրա վիճակը լավ է»,- պատմել է նա:

Նրա խոսքով` Ջիգարխանյանը կտրականապես տրամադրված է ամուսնալուծության։ 

Արթուր Սողոմոնյանը հայտնել է նաև, որ Վիտալինան արդեն նամակ է ուղարկել Մշակույթի նախարարություն՝ խնդրելով հեռացնել Արմեն Բորիսովիչին պաշտոնից՝ կապված առողջական վճակի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին