Կարևոր իրադարձություններ

Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանը

18 Հոկտեմբեր, 2017 11:24
Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանը

Այսօր գիշերը մահացել է բարերար Լևոն Հայրապետյանը: Այս տեղեկությունը հաստատել է նրա դուստրը: 

Լևոն Գուրգենի Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ 

2014 թ հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել են, ուր նա ժամանել էր Մոնակոյից։

 Նրան մեղադրում են դեռ 2008թ․-ին՝ «Башнефть» ընկերության վաճառքի ժամանակ իրականացված ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման մեջ: Իր հերթին՝ «РБК» գործակալությունը գրել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի միջնորդությամբ Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է «Башнефть»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որը պատկանում է АФК «Система» ընկերությանը: Հաղորդվում է, որ հետաքննությունը կապ չունի АФК «Система»-ի հետ, այլ վերաբերում է 2008-ին տեղի ունեցած «Башнефть»-ի վաճառքին, որը գնել էր հենց АФК «Система» ընկերությունը, իսկ գործարքի կնքման հարցում միջնորդ է եղել Լևոն Հայրապետյանը:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին