Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Կան երկու գլխավոր «զոն նայողներ»՝ Թամազն ու Կուտին. «Իրավունք»

18 Հոկտեմբեր, 2017 10:11
Կան երկու գլխավոր «զոն նայողներ»՝ Թամազն ու Կուտին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ԱԱԾ-ի կողմից բացահայտված ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի ղեկավարության եւ այլ պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների բազմաթիվ դրվագներով մեղադրանքների պատմությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: Հիշեցնենք՝ կաշառք պահանջելու եւ ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով կալանավորվել են «Վանաձոր» ՔԿՀ-ի 5 ղեկավար եւ նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Հանցավոր շղթան պարզվում է՝ այսքանով չի սահմանափակվում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախքաննությանը մոտ կանգնած աղբյուրը, ներկա պահին նախաքննական մարմինը ակտիվ քննության փուլում է եւ ենթադրվում է, որ առաջիկայում ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց եւս մեղադրանքներ կառաջադրվեն:

Մեր աղբյուրն անդրադարձավ այլ ուշագրավ մանրամասների. «Այս կալանավայրում քրեական հեղինակություն ասվածները շատ են եղել, եւ բոլորն էլ գրեթե օգտվել են արտոնյալ պայմաններից: Բայց կան երկու կարեւոր ֆիգուրներ, այսպես ասած՝ ՔԿՀ-ի գլխավոր «զոն նայողները»: Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Թամազն է (Թամազ Ֆեռոյան), իսկ մյուսը՝ Արկադի Պապյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Կուտի մականվամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին