Կարևոր իրադարձություններ

Քաղհալածյալը նախաձեռնում է այլընտրանքային վարչապետի առաջադրում. «Ժամանակ»

18 Հոկտեմբեր, 2017 09:45
Քաղհալածյալը նախաձեռնում է այլընտրանքային վարչապետի առաջադրում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղհալածյալ Գրիշա Վիրաբյանը սկսել է նոր քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակը այլընտրանքային վարչապետի թեկնածուի առաջադրումն է:

Վիրաբյանը հանդիպում է խորհրդարանական և հիմնականում արտախորհրդարանական տարբեր կուսակցությունների հետ և նրանց առաջարկում միասնական ուժերով նախաձեռնել այլընտրանքային վարչապետի ընտրության անցկացում:

Վիրաբյանի նպատակն է, որ մինչև 2018թ. ապրիլի 9-ը հնարավոր լինի Հայաստանում անցկացնել վարչապետի թեկնածուի նախընտրություն-փրայմերիզ, երբ յուրաքանչյուր կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն կկարողանա առաջադրել իր թեկնածուին, հետո տեղի կունենա հասարակական հարցում, և այդ հարցման արդյունքում առավել շատ ձայներ ստացած թեկնածուն 2018թ. ապրիլի 9-ին կներկայանա որպես այլընտրանքային թեկնածու:

Վիրաբյանը քաղաքական ուժերին առաջարկում է ապրիլի 9-ին համատեղ ուժերով շրջափակել ԱԺ շենքը և ՀՀԿ-ական մեծամասնությանը ստիպել վարչապետ ընտրել ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին