Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի՞ ստորագրվի. «Ժամանակ»

18 Հոկտեմբեր, 2017 09:37
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի՞ ստորագրվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չստորագրվի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում։

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ՀՀ-ում տեղի են ունենում քաղաքական համակարգի հետ կապված լուրջ փոփոխություններ, և շատ անդամ երկրներ ուզում են հստակ պատկերացնել, թե ում հետ են գործ ունենալու ստորագրումից հետո:

«Թեպետ ավելի լավատեսական ժամկետներ են նշում փորձագետները, բայց ես չեմ բացառում, որ ստորագրումը կարող է հետաձգվել մինչև ապրիլ-մայիս: Կան ԵՄ անդամ երկրներ, որոնց համար կարևոր է՝ ով է լինելու ՀՀ ղեկավարը, և կուզենային իշխանության գլխին տեսնել արևմտամետ գործիչ, և նրանց համար Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող անձը գուցե կասկածների առիթ տա։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե Ռուսաստանի հետ ինչպիսի խնդիրներ ունեն ԵՄ անդամ մի շարք երկրներ»,- նշեց Նավասարդյանը»։

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին