Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Գյուղացիները գրավադրած տներն ու հողամասերը կորցնելու վտանգի տակ են. «Փաստ»

18 Հոկտեմբեր, 2017 09:30
Գյուղացիները գրավադրած տներն ու հողամասերը կորցնելու վտանգի տակ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարկուտի պատճառով Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի բնակչության 80%–ը վարկերի բեռի տակ է մնացել: Բերքը տուժել է, գյուղացին շահույթ չի ստացել:

Այգեշատցի Արմեն Մուրադյանը 5000 մետր կաղամբի ցանքատարածություն է կորցրել:

«Կաղամբ ունեի, սաղ կարկուտը փչացրեց, սաղ նեխել էր: Մի քիչ էլ սերմի մեջ խաբվեցինք»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց հողի մշակը:

Այգեշատի բնակիչը 5000 մետր կաղամբ մշակելու համար 200000 դրամից ավելի գումար է ներդրել, սակայն նրան հաջողվել է դաշտից տուն հասցնել միայն 200 կիլոգրամ կաղամբ:

«Սերմին 90000 դրամ գումար եմ տվել: 60000 դրամ էլ տրակտորիստներին ենք փող տվել ու լիքը մանր–մունր այլ ծախսեր, բայց ոչ մի կոպեկ չեմ ստացել»,– հաշվարկեց Արմեն Մուրադյանը:

Նախորդ տարվա վերցրած վարկն Արմեն Մուրադյանն արդեն երկրորդ տարին չի կարողանում փակել: Երկու տարի անընդմեջ Այգեշատը տուժում է կարկուտից:

«9000 դոլար վարկ ունեմ ու ժամկետանցի տակ եմ հայտնվել: Բանկերը մի քիչ աջակցեցին, ասացին՝ տոկոսները տուր, իսկ մայր գումարի վճարման ժամկետն էլ հետաձգեցին, բայց տոկոսներն անգամ չեմ կարող վճարել»,– սրտնեղեց Այգեշատի բնակիչը:

Միայն նա չէ այս վիճակում: Այգեշատցիների վարկառուների 80%–ը բանկերի «սեւ» ցուցակում է հայտնվել:

Պատկերը նույնն է գյուղատնտեսությամբ զբաղվող Արմավիրի մարզի բոլոր համայնքներում: Դաշտ համայնքում վարկառուներին 3 մասի են բաժանում՝ «սեւ» ցուցակում հայտնվածներ, կրկնակի պարքատերեր եւ գրավադրած իրերը կորցնելու վտանգի առաջ կանգնածներ:

«Ամբողջ բնակավայրը կարկտահարվեց, մարդիկ այդքան ներդրած գումարները կորցրեցին ու աղետալի վիճակում հայտնվեցին»,– ասաց Դաշտի բնակիչ Հրանտ Պետրոսյանը:

Տեղացիների խոսքով՝ գյուղտարին անհաջող էր: Առանց եկամտի միջոցի հայտնված գյուղացիները չգիտեն` ինչպե՞ս են պարտքերը վճարելու:

«Սենց մի խոսք կա, ասում է` ով վարկ չունի, նա գերեզմանոցում է: Սաղ ստեղ վարկերի տակ են: Գյուղացին հազիվ կարողանում է հասցնի մի բանկից պարտք վերցնի, մյուս բանկի պարտքը փակի»,– պատմեց նա:

Մրգաստանի բնակիչների հետ էլ խոսել չի լինում: Բոլորը զայրացած են ու մտազբաղ: Ամեն օր նրանց տան դռները բանկի աշխատողներն են թակում՝ վարկերը մարելու ժամանակն է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին