Կարևոր իրադարձություններ

ՏԻՄ ընտրությունները Վարդենիսում վերածվելու են նախկին եւ ներկա մարզպետների մրցապայքարի. «Հրապարակ»

18 Հոկտեմբեր, 2017 09:20
ՏԻՄ ընտրությունները Վարդենիսում վերածվելու են նախկին եւ ներկա մարզպետների մրցապայքարի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը Գեղարքունիքի մարզից տեղեկացել է, որ ՏԻՄ ընտրությունները Վարդենիսում վերածվելու են նախկին եւ ներկա մարզպետների մրցապայքարի։ ՀՀԿ-ից առաջադրված գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մարդնն է, իսկ ինքնառաջադրված ՀՀԿ-ական, մարզպետարանի աշխատակից Արամ Հարությունյանը՝ Կարեն Բոթոյանի։

Ինքնառաջադրված մյուս ՀՀԿ-ական Կարեն Մկրտչյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, մեր տեղեկություններով, հօգուտ Հարությունյանի: Ինքնառաջադրվել են նաեւ անկուսակցականներ Պարգեւ Խչեյանն ու Սմբատ Սիմոնյանը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին