Կարևոր իրադարձություններ

Հայտնի է դարձել Քեյթ Միդլթոնի երրորդ ծննդաբերության ժամկետը

17 Հոկտեմբեր, 2017 23:44
Հայտնի է դարձել Քեյթ Միդլթոնի երրորդ ծննդաբերության ժամկետը

Այն, որ Քեյթ Միդլթոնը հղի է երրորդ անգամ, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչը հայտնել էր սեպտեմբերի սկզբին։

Սակայն այն ժամանակ որևէ մանրամասն չէր հաղորդվել արքայազն Ուիլյամսի կնոջ հղիության մասին, այդ թվում նաև երեխայի սեռի ու ծննդաբերության ժամկետի մասին։

Стало известно, когда Кейт Миддлтон родит третьего ребенка фото [1]

Այսօր Քենսինգթոնյան պալատը պաշտոնապես հայտարարել է, թե երբ է լույս աշխարհ գալու զույգի հերթական գահաժառանգը. Քեյթ Միդլթոնը ծննդաբերելու է հաջորդ տարվա ապրիլին։

Ներկա դրությամբ դքսուհին գտնվում է հղիության երրորդ ամսում։ Դեռ չի հաղորդվում երեխայի սեռը, սակայն օտար մի շարք ԶԼՄ-ների տվյալներով զույգն ունենալու է դուստր։

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն արդեն իսկ դաստիարակում են երկու երեխայի՝ 4-ամյա արքայազն Գեորգին ու 2-ամյա Շառլոտային։

 

Լրահոս

Դիտել ավելին