Կարևոր իրադարձություններ

Դերասաններ Մայքլ Ֆասբենդերը և Ալիսիա Վիկանդերը գաղտնի ամուսնացել են Իսպանիայում

17 Հոկտեմբեր, 2017 22:55
Դերասաններ Մայքլ Ֆասբենդերը և Ալիսիա Վիկանդերը գաղտնի ամուսնացել են Իսպանիայում

Դերասաններ Մայքլ Ֆասբենդերը և Ալիսիա Վիկանդերն ամուսնացել են հանգստյան օրերին կազմակերպված գաղտնի արարողությամբ:

Ինչպես հաղորդում է E! News-ը, աստղային զույգը պսակադրվել է շաբաթ օրը Իբիսայում: Աղբյուրի հաղորդմամբ՝ դերասաններն ամուսնական մատանիներ են փոխանակել և լողափնյա ռեստորանում ընկերների հետ տոնել իրենց միությունը:

29-ամյա Վիկանդերն «Օսկար» կինոմրցանակի է արժանացել «Դանիացի աղջիկը» ֆիլմում իր դերակատարության համար: Նա պատրասվում է նաև մարմնավորել Լարա Քրոֆթի կերպարը «Դամբարաններ թալանողը» ֆիլմի նոր մասում:

40-ամյա Ֆասբենդերն առավել հայտնի է «12 տարվա ստրկություն», ինչպես նաև «X-մարդիկ» և «Օտարը» ֆիլմերի նոր մասերում իր դերերով:

 

Լրահոս

Դիտել ավելին