Կարևոր իրադարձություններ

Արմեն Ջիգարխանյանը մտադիր է ամուսնալուծվել գող-կնոջից

17 Հոկտեմբեր, 2017 19:41
Արմեն Ջիգարխանյանը մտադիր է ամուսնալուծվել գող-կնոջից

Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է ապահարզանի հարցով դիմել դատարան՝ չեղարկելու իր կնոջ՝ դաշնակահարուհի և իր թատրոնի տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ միությունը։ Դերասանը կասկածում է կնոջը խաբեբայության մեջ։

Ջիգարխանյանի ընկերների խոսքով՝ նա հայտնել է իր թատրոնի աշխատակիցներին տնօրենի և ֆինանսական ու իրավաբանական հարցերով նրա երկու տեղակալների նկատմամբ անվստահության մասին։ «Խնդրել է խուճապ չսարքել։ Նա շուտով կապաքինվի և աշխատանքի կվերադառնա։ Ոստիկանությունում նա (Վիտալինան) գրում է միանգամայն սուտ և անհեթեթություն»,- իր ֆեյսբուքյան էջում արտիստի ընկերների խոսքերն է մեջբերում հեռուստահաղորդավարուհի Օքսանա Պուշկինան։

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը, կապի դուրս գալով Անդրեյ Մալախովի ստուդիայի հետ, Վիտալինային գող էր անվանել

 Ներկայում Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել է հոկտեմբերի 10-ին։
 

Լրահոս

Դիտել ավելին