Կարևոր իրադարձություններ

«Քնած վիճակում սպա կացնահարելու» Ադրբեջանի փորձը մենք վաղուց արդեն ընդունել ենք ի գիտություն»

17 Հոկտեմբեր, 2017 18:19
Հեղինակ՝ Կարեն Համբարձումյան
«Քնած վիճակում սպա կացնահարելու» Ադրբեջանի փորձը մենք վաղուց արդեն ընդունել ենք ի գիտություն»

Հասկացողին մեկ ասա, չհասկացողին՝ հազար

Ադրբեջանը Ռուսաստանին ՆԱՏՕ-ի վեհաժողովում քննարկման ժամանակ մեղադրել է Ռուսաստանին,Հայաստանին արտոնյալ պայմաններով վարկ տրամադրելու հարցում։ Ընդ որում մեր հարևանները դա արել են իրենց հատուկ նենգությամբ,այն ժամանակ,երբ ռուսական կողմը այդ քննարկմանը ներկա չի եղել։ Սա այն դեպքում,երբ Ադրբեջանը ինքը զենք է գնում Ռուսաստանից,ու այդ զենքը ի տարբերություն Հայաստանի, հարձակվողական ներուժ ունի ու պարզ է ,որ օգտագործվելու է Հայաստանի դեմ։ Ադրբեջանական տրամաբանությունը առհասարակ վերջին շրջանում քաղաքական մասով ընկնավորման նշաններ է ցույց տալիս։ նախ նրանք հայտարարում են երկրի առաջին դեմքի միջոցով ՄԱԿ-ի գլխավոր ամիբիոնից,որ ի դեմս Հայաստանի նախագահի գործ ունեն ռազմական մեծ հանցագործի հետ,սակայն դրանից չանցած 20 օր բանակցում են ԼՂհ հարցով Ժնևում Սարգսյանի հետ։ ալիևն էլ ինչպես հասկացանք,բավականին ժպտերես էր այդ օրը զրուցում ՀՀ նախագահի հետ։ Ասել է թե ռազմական հանցագործ եք համարում,սակայն բանակցում եք այդ հանցագործի հետ,նշանակում է լեգիտիմացնում եք նրան «ենթադրդյալ ռազմական հանցագործ լինելը»։ Այնուհոտև արդեն մեղադրում են Ռուսաստանին՝ Հայաստանին զենք տրամադրելու արտոնյալ վարկերի դեմ,սակայն աստված գիտի,թե իրենց ոնց են պահելու,երբ օրինակ դմ առ դեմ հանդիպեն ռուսական պատվիրակությանը։ Բնավորության համաձայն նորից լղոզելու են ու մեղանչեն ասածի համար,որովհետև Ռուսաստանը կարող է ոչ միայն դադարել զենք վաճառել Ադրբեջանին,այլ առհասարակ այսպես ասած կոշտ արձագանքել այդ իրողությանը։ Եվ առհասարակ ինչ է նշանակում խոսել մի կողմի վերաբերյա,երբ տվյալ կոմղը նիստերի դահլիճում չէ։ Սա միգուցե նորություն է եվրոպացի գործընկերների համար,սակայն ոչ երբեք հայկական կողմի համար,որովհետև «քնած վիճակում սպա կացնահարելու» ադրբեջանի փորձը մենք վաղուց արեն ընդունել ենք ի գիտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին