Կարևոր իրադարձություններ

« Շիաստան/Սուննիստան. Մերձավոր Արևելքի կազմաքանդման նոր փուլը »

17 Հոկտեմբեր, 2017 15:35
Հեղինակ՝ Արտեմ Բալասանով
«  Շիաստան/Սուննիստան. Մերձավոր Արևելքի կազմաքանդման նոր փուլը  »

Շիաստան/Սուննիստան.Մերձավոր Արևելքի կազմաքանդման նոր փուլը

Իրաքյան Բասրա նահանգի խորհուրդը հայտնել է ինքնավարության մասին հայտարարելու իր մտադրության մասին, եթե կենտրոնական կառավարությունը շարունակի ոտնահարել նահանգի ֆինանսական իրավունքները, գրում են արաբական ԶԼՄ-ները։
Նահանգային խորհրդի ղեկավարի տեղակալ Բալիս Կայտանն ասել է, որ Բասրա նահանգը զբաղեցնում է երկրի բյուջեում ամենամեծ մասնաբաժինը՝ ընդհանուր բյուջեի ավելի քան 80 տոկոսը՝ շնորհիվ նավթի արտահանման, նավահանգիստների և այլ ռեսուրսների։

«Բաղդադի կառավարությունը տևական ժամանակ նահանգին չի տրամադրել իր ֆինանսական միջոցները»,-ասել է նա՝ ընդգծելով, որ դա բացասաբար է ազդել նահանգում ծառայությունների և ռազմավարական նախագծերի վրա։

Փաստացի Իրաքում սկսվել է պետության կազմաքանդման գործընթացը`Իրաքյան Քրդստանում հանրաքվեն միայն արագացրել է այդ գործընթացը`դե–յուրե միասնական, դաշնային Իրաքում փաստացի սկսելու են առաջանալ էթնիկ–կրոնական սուբյեկտներ`Սուննիստան, Շիաստան և Քրդստան։ Բաղդադի իշխանությունները չունեն ռեսուրսներ այդ գործընթացը կանգնեցնելու համար։

Սունիական շրջաններին աջակցություն են ցուցաբերելու Սաուդյան Արաբիան և Ծոցի այլ միապետություններ, շիաներին`Բասրայում մեծամասնություն են կազմում շիաները`Իրանը, իսկ Քրդստանին թե ԱՄՆ–ն, թե Իսրայելը։
Մերձավոր Արևելքում` «արաբական գարունը» միայն արագացրեց այդ գործընթացը, սկսվել է միասնական, արաբական պետությունների կազմաքանդումը`էթնիկ–կրոնական սահմաններով, ինչը ձեռնտու է ԱՄՆ–ին ու նրա տարածաշրջանային դաշնակից Իսրայելին`արաբական միասնականությունն ու ազգայնականությունը`պանարաբիզմը, միշտ էլ սպառնալիք են հանդիսացել հրեական պետության գոյությանը և պաղեստինյան հարցի լուծմանն`Թել–Ավիվի սցենարով։

Տարածաշրջանային տերությունները`Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իրան սկսելու են աջակցել իրենց կրոնակից, ազգակիցներին`proxy պետություններին, ազդեցության գոտիներ ստեղծելով ի դեմս թուրքմենների, սունիական ցեղերի, շիաների`ալևիների և այլն։

Պետությունների կազմաքանդումն իր հետ բերելու է նաև ուժերի բալանսի խախտում`ԱՄՆ–ն անհանստացած է, որ Իրանը կարող է օգտվել արաբական առանցքի երկրների կազմաքանդումից և ստեղծել «շիական աշխարհ»`Իրանից այն ձգվելու է դեպի Աֆղանստան, Մահրիբ, Լիբանան և Սիրիա, բացի այդ, Եմեն, Բահրեյն, Սաուդյան Արաբիա`ի դեմս տեղի շիական համայնքների։

 

Լրահոս

Դիտել ավելին