Կարևոր իրադարձություններ

« Իրաքում նույնիսկ քիրքուքյան նավթն էլ անցել է իրանական վերահսկողության տակ »

17 Հոկտեմբեր, 2017 15:10
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«  Իրաքում նույնիսկ քիրքուքյան նավթն էլ անցել է իրանական վերահսկողության տակ  »

Որպեսզի հասկանալի լինի, թե Իրաքի Քրդստանի տարածաշրջանի համար նաև տնտեսական ոլորտում ինչպիսի մեծ հարված էր Քիրքուքի վերահսկողության անցումն իրաքյան կենտրոնական իշխանություններին, բավարար է միայն նշել, որ Քրդստանի տարածաշրջանի օրական մոտ 650 000 բարել նավթի արդյունահանման 50%-ից ավելին բաժին էր ընկնում հենց Քիրքուքի նավթահորերին:

Եթե հաշվի առնենք, որ Իրաքի Քրդստանից արտահանվող նավթի ողջ ծավալի մոտ 85%-ն անցնում էր դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստը ձգվող նավթամուղով և դրա որոշակի քանակություն ապահովում էր նաև Իսրայելի պահանջարկը, ապա ակնհայտ է, որ դիրքեր կորցնողների շարքում նաև Անկարան և Թել-Ավիվն են:

Մյուս կողմից էլ՝ նկատի ունենալով իրանական հսկայական ներկայությունը Քիրքուքի գործողության շրջանակներում, որտեղ համաձայն քրդական աղբյուրների՝ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ունեցել է վճռորոշ դերակատարություն, պարզորոշ է, որ, պատկերավոր ասած, Իրաքում նույնիսկ քիրքուքյան նավթն էլ անցել է իրանական վերահսկողության տակ:

#Քրդստան #նավթ #Իրան

 

Լրահոս

Դիտել ավելին