Կարևոր իրադարձություններ

«ԻՊ-ի զինյալները, օգտվելով ստեղծված իրավիճակից, գրավել են Քիրքուք նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող 2 գյուղեր»

17 Հոկտեմբեր, 2017 15:07
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«ԻՊ-ի զինյալները, օգտվելով ստեղծված իրավիճակից, գրավել են Քիրքուք նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող 2 գյուղեր»

Մինչ #Քիրքուքի շրջանում մի կողմից #Իրաքի կառավարական ուժերն ու շիա աշխարհազորայինները, մյուս կողմից՝ քրդական #փեշմարգայիմարտիկներն իրար դեմ են դուրս եկել, ընձեռված հարմար առիթից կրկին ակտիվացել են իսլամականները: Մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ ԻՊ-ի զինյալները, օգտվելով ստեղծված իրավիճակից, գրավել են Քիրքուք նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող 2 գյուղեր...

Վերոնշյալը թեպետ աննշան, բայց շատ խորհրդանշական օրինակ է` կանխատեսելու հետագա զարգացումները Իրաքում: Եթե այդ երկրում չձևավորվի ուժեղ կենտրոնական կառավարություն, որն ի զորու կլինի ամբողջությամբ վերահսկել երկրի ամբողջ տարածքը, ապա ցանկացած պատեհ առիթ կօգտագործվի տարաբնույթ ծայրահեղական կառույցների կողմից, որոնց գաղափարախոսությունը դեռ տևական ժամանակ ընկալելի կլինի Իրաքի բնակչության մի զգալի հատվածի համար...

 

Լրահոս

Դիտել ավելին