Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին և Եթովպիայի արքայազնը գիշերային ակումբում հանդիպելուց 12 տարի անց ամուսնացել են (լուսանկարներ)

17 Հոկտեմբեր, 2017 13:31
Ամերիկուհին և Եթովպիայի արքայազնը գիշերային ակումբում հանդիպելուց 12 տարի անց ամուսնացել են (լուսանկարներ)

Արիանա Օսթինը, ով հասարակ ամերիկուհի է, ամուսնացել է Եթովպիայի արքայազն Յոել Մակոնենի հետ` դառնալով թագավորական ընտանիքի ադամ, գրում է The Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` զույգի հարսանեկան շքեղ արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգում:

Ուշագրավն այն է, որ 33-ամյա ամերիկուհին արքայազնի հետ ծանոթացել է 12 տարի առաջ Վաշինգտոնի գիշերային ակումբներից մեկում:

Արքայազնի Մակոնեի խոսքով` ինքը հենց առաջին հայացքից հասկացել է, որ ցանկանում է Օսթինի հետ լինել:

«Նույնիսկ առանց 5 րոպե վարանելու ասացի՝ դու ընկերուհիս ես լինելու»,- ասել է 35-ամյա Մակոնենը:


 

Լրահոս

Դիտել ավելին