Կարևոր իրադարձություններ

«Ղրղըզստանում փակվեցին ընտրատեղամասերը»

17 Հոկտեմբեր, 2017 13:03
Հեղինակ՝ Գրիգոր Սաղաթելյան
«Ղրղըզստանում փակվեցին ընտրատեղամասերը»

Մոտ երկու ժամ առաջ Ղրղըզստանում փակվեցին ընտրատեղամասերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, իշխող կուսակցության թեկնածու, գործող նախագահի աջակցությունը վայելող Սոորոնբայ Ժեենբեկովը ստանալով ընտրողների ձայների 50 տոկոսը, հաղթում է նախագահի պաշտոնի համար պայքարում: ԿԸՀ տվյալներով, երկրորդը գործարար Օմուրբեկ Բաբանովն է:
Աշխարհաքաղաքական այս բարդ պայամաններում ուշադրությունից իհարկե կարող էր վրիպել Ղրղստանի ընտրությունները,սակայն հետսովետական երկրներում այն թերևս միակ ընտրությունն էր,որտեղ նախագահը մեկ անգամից ավելի չառաջադրվեց նախագահի պաշտոնում,այլ փորձեց իր տեղը զիջել նոր կադրերի։ Ի դեպ,բոլոր երեք ֆավորիտ համարվող թեկանծուները նախկինում զբաղեցրել էին երկրում վարչապետի պաշտոնը,ուստի նրանցից յուրաքանչյուրն էլ կարող էր համարվել Աթամբեկովի պոտենցիալ շարունակող։
Ինչպես արդեն նշեցինք,հետսովետական երկրներում ամեն օր չէ,որ կտեսնենս սեփական կամքով իշխանությունը զիջող կամ գոնե առաջին ձեռքից իշխանությունից հրաժարվող քաղաքական գործիչ։ Ատամմբեկովը իհարկե աստխո գառ չէ,սակայն ղրղստանի նախագահը իր վերջին հարցազրույցներից մեկում նշում է,որ սոցիլիզմնին ու ժողովրդավարությանը այս պայմաններում որևէ այլընտրանք չկա,ու ինքը մտադիր է գնալ հենց այդ ուղիով։ Մահմեդական երկրի ղեկավար լինելով Ատամբեկովը կոշտ քննադատության է ենթարկում իսլամիստական ծայրահեղ մոտեցումները, ահաբեկչությունը,հյամարելով,որ իսլամի ծայրահեղացման գլխավոր պատճառը ինֆորմացիայ պակասն ու կոմպլեքսավորվածությունն է,օրինակ իր երկրում մարդկանց չեն ստիպում մորուք պահել, չհագնել հագուստներ որոնք արգելված են և այլն։ այլ կերպ ասած ռեալիզացիան կարևորելը գերակար խնդիր է։
Հետևաբար հետաքրքիր կլինի տեսնել,թե արդյոք Սորրոնբայ Ժենեբեկովը կկարողանա շարունակել այն քաղաքական գիծը,որը տանում էր արդեն նախկին նախգահը,թե ոչ։ Եզրափակելով թեման,արձանագրենք նաև,որ այս քայլով Ատամբաևը փաստորեն տրորեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քիթը,ով ի դեպ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ քննադատության էր ենթարկել ղրղզական իշխանություններին,և փաստացի խառնվել այդ երկրի ներքին գործերին։ Ատամբաևը սրան կտրուկ պատասխան էր տվել ու նազարբարևին խորհուրդ տվել նման գործելաոճին վերջ տալ։ Ղազախստանի առաջնորդը Ատամբաևին մեղադրել էր իշխանատենչության մեջ,մինչդեռ Ատամբաևը հիշեցրել էր Ղազախաստանի նախագահին,որ վերջինս արդեն մեկ քառորդ դար է գտնվում է իշխանության ղեկին ու ավելի լավ է լռի այդպիսի հայտարարություններում։

 

Լրահոս

Դիտել ավելին