Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ` ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման». Էդմոն Մարուքյան

17 Հոկտեմբեր, 2017 12:46
«Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ` ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման». Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանը փորձում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն օգտագործել որպես հակառուսական պլատֆորմ:

Նրա խոսքով` վեհաժողովում տրամադրվածություն կա Ռուսաստանի դեմ.

«Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ` ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման: ՌԴ թիկունքում, նրանց պատվիրակության բացակայության պարագայում նման բաներ են ասում, իսկ հետո գնում եղբայրական, գործընկերային համաձայնագրեր են կնքում նրանց հետ զենքի և այլնի համար։ Սա բոլորն են տեսնում։ Նրանք տեսնում, որ վեհաժողովում տրամադրվածություն կա Ռուսաստանի դեմ, ասում են` դե Հայաստանի դեմ էլ տրամադրվել, նրանք էլ ՌԴ հետ են», - ասաց Է. Մարուքյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին