Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 17-ի աստղագուշակը

17 Հոկտեմբեր, 2017 12:13
Հոկտեմբերի 17-ի աստղագուշակը

Խոյ

Մոլորակների դասավորությունը Խոյերի օգտին է: Ինչ գործ էր որ ձեռնարկեք, կպսակվի հաջողությամբ: Սիրային ասպարեզում ևս ամեն ինչ հարթ է ու դրական:

Ցուլ

Ռիսկի մի դիմեք: Ուրիշի հոգսերով մի տարվեք, զբաղվեք ձեզ անհանգստացնող հարցերով:

Օրը հաջող է մեծ գնումեր կատարելու համար:

Երկվորյակ

Ուշադրություն դարձրեք հարազատներին, սիրելին: Օրը հաջող է անավարտ գործերով զբաղվելու համար:

Հաջողության հասնելու ձեր գրավականը ժամանակի ճիշտ օգտագործումն է:

Խեցգետին

Ակտիվ ու ծանրաբեռնված օր է սպասվում: Մի վախեցեք ոչ մի դժվարությունից, դուք ի զորու եք դա հաղթահարել:

Առյուծ

Սիրելիի հետ հարաբերություններում նոր շրջան է սպասվում: Հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն: Հաճելի զարգացումներն անխուսափելի է:

Կույս

Հնարավոր են անախորժություններ, կռիվներ, վեճեր: Բայց փորձեք ամեն հարցին խելամիտ մոտենալ և ամեն ինչ կհարթվի

Կշեռք

Փուչ խոստումներ մի տվեք: Փորձեք հարթել հարաբերությունները սիրելի հետ, եթե կոնֆլիկտ ունեք: Համբերատարությունը ձեր զենքն է:

Կարիճ

Ճակատագրական որոշումներ մի կայացրեք: Սիրելիի հետ հարաբերություններում հնարավոր են տարաձայնություններ, բայց դա պահի ազդեցությամբ է, ոչ մի լուրջ բան չկա:

Աղեղնավոր

Հետևեք հարազատների ու ընկերների խորհուրդներին: Կարևոր հարցերով այսօր մի զբաղվեք: Հանգստացեք, լիցքաթափվեք:

Այծեղջյուր

Այս օրը հենց ձեզ տրամադրեք, հանդիպեք ընկերների հետ, գնումեր կատարեք: Դա ձեզ դրական էմոցիաներ կհաղորդի և զերծ կպահի տխուր մտքերից ու վատ տրամադրությունից:

Ջրհոս

Ընտանիքի անդամների հետ վեճեր կարող են ծագել: Սիրելիի հետ վատ հարաբերությունները ևս անխուսափելի է, դուք կարող եք փորձել անգամ վերջակե դնել հարաբերություններում, բայց դիմացինը ամեն ինչ կանի ձեզ հետ հաշտվելու համար:

Ձկներ

Նոր գործեր մի ձեռնարկեք, զբաղվեք կիսատ մնացած հարցերի լուծմամբ: Զուսպ եղեք զգացմունքների հարցում, ավելորդ խոսակցություններից ու կոնֆլիկտից խուսափելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին