Կարևոր իրադարձություններ

«Հայկական ժամանակ». Համանախագահների նշվածն այն արդյունքն է, որի մասին մենք բազմիցս խո­սել ենք. Ս. Մինասյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

17 Հոկտեմբեր, 2017 11:07
«Հայկական ժամանակ». Համանախագահների նշվածն այն արդյունքն է, որի մասին մենք բազմիցս խո­սել ենք. Ս. Մինասյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

«Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հան­դես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, նշվում է՝ «Հանդիպումն ընթացել է կառու­ցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոց­ներ ձեռնարկել բանակցային գոր­ծընթացն ակտիվացնելու ուղղու­թյամբ և լրացուցիչ քայլեր իրակա­նացնել շփման գծում լարվածու­թյունը նվազեցնելու համար»:

 Արդյո՞ք ձեռքբերում է սա, կամ ի՞նչ նշանա­կություն ունի: Armtimes.com-ը այս հարցերի կապակցությամբ խնդրեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանությունները: Քաղաքագետը նշեց, որ համանախագահների հայտարարությունում նշվածն այն արդյունքն է, որի մասին մենք բազմիցս խո­սել ենք, այդ թվում նաև Հայաստանի պաշ­տոնական դիրքորոշումը հենց դա էր:

 «Հանդիպումները, լինի դա նախարարնե­րի մակարդակով, թե նախագահների, իմաստ ունեն, եթե Մինսկի խմբի առաջարկ­ների հիման վրա ադրբեջանական կողմը համաձայնվի այդ վստահության մեխա­նիզմների ներդրման հարցում: Պարզ է, որ առանց դրա որևէ լուրջ իրական պայմանա­վորվածություններ, քաղաքական պայմանավորվածություններ դժվար թե ընդհան­րապես իրատեսական լինեն»,- ասաց Սեր­գեյ Մինասյանը հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն ինքը թեպետ լավատեսորեն, բայց, այնուա­մենայնիվ, որոշակի զգուշավորությամբ է վերաբերվում, քանի որ մենք բազմիցս տե­սել ենք, որ թե՛ Վիենայում, թե՛ Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանը սկզբում համաձայնել, իսկ հետո տարբեր ձևերով տորպե­դահարել է այդ համաձայնությունները:

 Ինչ վերաբերում է հարցին, որ մինչ Ժնև մեկնելն Ադրբեջանի նախագահը խոսում էր հայկական կողմից առաջ քաշած ինչ-ինչ նախապայմանների մասին, թե իբր իրենց հաջողվել է հասնել հանդիպման առանց նախապայմանների (հայկական կողմի «նախապայմանները» հենց շփման գծում վստահության միջադեպերի հետաքննության մեխանիզմների, լարվածության թու­լացմանն էին վերաբերում), ապա այս առու­մով Ժնևի հանդիպումից հետո համանա­խագահների հայտարարությունում շփման գծում լարվածությունը թուլացնելուն ուղղ­ված ջանքեր գործադրելու պատրաստա­կանության մասին Սերգեյ Մինասյանը նշեց. «Ալիևն արդեն պատրաստ էր կամ գիտեր, թե ինչի մասին է խոսքը, և իր այդ հայտարարությունները երևի թե քարոզչա­կան իմաստ ունեին որոշ չափով փոքրացնելու համար այն էֆեկտը, որը կարող էր լի­նել Բաքվում այս հայտարարությունից հե­տո: Որովհետև հասկանալի է, որ եթե ադր­բեջանական կողմը գնում է վստահության մեխանիզմներին, ապա դա, հաշվի առնե­լով Ադրբեջանի երկարաժամկետ կեցված­քը, բավականին բացասական կընդունվեր Ադրբեջանի հասարակության կողմից»: Բոլոր դեպքերում համանախագահների հայտարարությունը քաղաքագետը դրա­կան գնահատեց՝ հույս հայտնելով, թե միգուցե դեռ շուտ է ասել, բայց այս հանդիպ­մանը ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են ինչ-որ պայմաններ ստեղծել, որ լարվածությունը շփման գծում որոշակիորեն նվազեցվի:

 Թե ինչ կարող էր հայկական կողմն առավելագույնս ակնկալել այս հանդիպու­մից, Սերգեյ Մինասյանն ասաց, որ իրակա­նում եթե լարվածությունը թուլացնելու հանձնառություն կա, ապա դա, եթե ոչ առա­վելագույնը, ապա գլխավորներից մեկն էր, որ կարելի էր այս բանակցություններից ստանալ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին