Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ. կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված հերթական դատավորը

17 Հոկտեմբեր, 2017 10:18
«Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ. կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված հերթական դատավորը

«Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել քաղաքացու հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։ Քաղաքացի Ռուբեն Այվազյանը հայտարարել է, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներից մեկը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի հայցը վարույթ ընդունելու համար, որպես պետական տուրք, պահանջել է վճարել 3 մլն․ դրամ: Ինքը 2011-ի հոկտեմբերին դատավորին վճարել է այդ գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետտուրքը կազմել է 20-30 հազար դրամ: Ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ իրենից ստացել է 3 մլն․ դրամ, և նրա հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում։ Մեր տեղեկություններով՝ խոսքը վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի մասին է, ով աշխատանքից ազատվել է 2015թ., սեփական դիմումի համաձայն, պաշտոնական ձևակերպմամբ՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ։ Մինչդեռ դատական համակարգում ասում են, որ նրա հետ կապված կոռուպցիոն պատմություններ էին ի հայտ եկել, և նրան «լավություն են արել»՝ թույլ տալով դիմում գրել, հեռանալ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին