Կարևոր իրադարձություններ

Եկել է ներդրումներ անի. Կարեն Կարապետյանը երեկ անակնկալ այց է կատարել Լոռու մարզ. «Հրապարակ»

17 Հոկտեմբեր, 2017 08:00
Եկել է ներդրումներ անի. Կարեն Կարապետյանը երեկ անակնկալ այց է կատարել Լոռու մարզ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անակնկալ այց է կատարել Լոռու մարզ։ Այցելել է Վանաձորի մարզադաշտ, «Արտեկ» ճամբար, որը չի գործում, բայց սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է, կիսավեր ճոպանուղի։ Վարչապետի այցի մասին պաշտոնական հաղորդում չկար։

Վանաձորից ասացին, որ եկել է քաղաքի զարգացման ծրագրերի հետ կապված, մարզպետարանում հանդիպմանը սակավաթիվ մարդիկ են մասնակցել, ոչ պաշտոնական աղբյուրներն ասացին․ «Եկել է ներդրումներ անի։ Գյումրիում արել է, հիմա էլ որոշել է Վանաձորում անել»։ Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 7-ին՝ Վանաձորի տոնին էլ էր Լոռի մեկնել»:

 

Առավել մանրամասը`  թերթի այսօրվա համարում 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին