Կարևոր իրադարձություններ

«Ելք» դաշինքը որոշել է իրականություն դարձնել Նիկոլ Փաշինյանի խոստումը. «Հրապարակ»

17 Հոկտեմբեր, 2017 08:35
«Ելք» դաշինքը որոշել է իրականություն դարձնել Նիկոլ Փաշինյանի խոստումը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ելք» դաշինքը որոշել է իրականություն դարձնել Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ կարգի հրավիրել Արտաշես Գեղամյանին։ Հոկտեմբերի 18-ին ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ներառված է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

Հարցով հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտաշես Գեղամյանի հետ հայտնի միջադեպը ոչ թե հարձակվող-տուժող հարաբերության վկայություն է, այլ հարձակվող-կարգի հրավիրող հարաբերության»:

 

Առավել մանրամասը`  թերթի այսօրվա համարում 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին