Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ի հետ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է Հայաստանի կողմից. Արա Բաբլոյանի ղեկավարած ԱԺ պատվիրակությունը մեկնելու է Լեհաստան

17 Հոկտեմբեր, 2017 08:25
ԵՄ-ի հետ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է Հայաստանի կողմից. Արա Բաբլոյանի ղեկավարած ԱԺ պատվիրակությունը մեկնելու է Լեհաստան

«Հրապարակ»-ի տեղեկություններով` այս օրերին Սանկտ Պետերբուրգում գտնվող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ղեկավարած ԱԺ պատվիրակությունը` Արմեն Ռուստամյան, Արմեն Աշոտյան, Վահրամ Բաղդասարյան, Էդմոն Մարուքյան կազմով, հոկտեմբերի 18-ին եռօրյա այցով մեկնելու է Լեհաստան: Արա Բաբլոյանի այցերը գեոքաղաքական ուշագրավ հետագիծ ունեն` արեւմտյան «ուկլոնով» որեւէ երկիր այցից առաջ նա անպայման «հարգանքի տուրք» է մատուցում Հայաստանի ռազմավարական գործընկերոջը:

ԵՄ համաձայնագրի ստորագրումից օրեր առաջ խորհրդարանի սփիքերի հայտնությունը Լեհաստանում հենց այնպես չէ։ «Գնում է հետսովետական երկրների հեղափոխական կուրատոր Լեհաստանին վստահեցնելու, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է Հայաստանի կողմից»,- ասաց «Հրապարակ»-ի զրուցակից վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ Լեհաստանին վերագրում են բոլոր կարգի գունավոր հեղափոխությունների կուրատորի դերը։

 

Առավել մանրամասը`  թերթի այսօրվա համարում 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին