Կարևոր իրադարձություններ

Բեռնատար ավտոմեքենան ու քաղծառայողը. «Փաստ»

17 Հոկտեմբեր, 2017 08:15
Բեռնատար ավտոմեքենան ու քաղծառայողը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Էդուարդ Շախկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Շախկյանի սեփականությունն են համարվում անհատական բնակելի տունն ու «FORD RANGER PICKUP 3.0L» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

Շախկյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 21–ի դրությամբ հետևյալ պատկերն են ունեցել. 15 միլիոն դրամ ու 8 հազար ամերիկյան դոլար: Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 3 միլիոն 248 հազար դրամ եկամուտ, որից 3 միլիոն դրամը աշախատավարձն է, իսկ 248 հազար դրամն էլ՝ կենսաթոշակ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին