Կարևոր իրադարձություններ

«Դուք մեր պետության կայացման ու առողջ հասարակության ձևավորման շղթայի կարևոր օղակն եք». Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին

16 Հոկտեմբեր, 2017 17:25
Հեղինակ՝ Հովիկ Աբրահամյան
«Դուք մեր պետության կայացման ու առողջ հասարակության ձևավորման շղթայի կարևոր օղակն եք». Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:

Մերօրյա մարտահրավերներին զուգահեռ` դուք բարձր եք պահում չորրորդ իշխանության ներկայացուցչի պատիվն ու անունը՝ մշտապես ցուցաբերելով մասնագիտական ու բարոյական բարձր որակներ և լրագրողին բնորոշ իմաստնություն:
Անհերքելի փաստ է, որ Հայաստանի Հանրապետության մամուլն այլևս կայացած է:

Այսօր ասպարեզում ակտիվ գործում են մասնագիտական հմտություններին տիրապետող բանիմաց, խորը վերլուծական միտք ունեցող, ինտելեկտուալ կադրեր:

Մեծապես կարևորելով ձեր ուսերին դրված պարտականությունն ու պատասխանատվությունը` վստահորեն ասում եմ՝ դուք մեր պետության կայացման ու առողջ հասարակության ձևավորման շղթայի կարևոր օղակն եք, յուրաքանչյուր քաղաքացու և պետության բարձրախոսը:

Մաղթում եմ ձեզ ստեղծագործական հաջողություններ, առողջություն և անձնական երջանկություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին