Կարևոր իրադարձություններ

Կոպերի ճիշտ խնամք

15 Հոկտեմբեր, 2017 18:40
Կոպերի ճիշտ խնամք

Կոպերի սխալ խնամքը կարող է վատ հետևանքներ ունենալ` սկսած աչքերի շուրջ կնճիռների առաջացումից, մինչև հոգնածություն ու ծանրություն կոպերում: Այսպիսի հետևանքներից խուսափելու համար հետևեք այս պարզ խորհուրդներին:

1. Օգտագործեք հատուկ լոսիոններ ու տոնիկներ կոպերի մաքրման համար: Բամբակը թրջեք այդ միջոցներով ու զգուշորեն հեռացրեք կոսմետիկան'ներքևի կոպի համար շարժելով բամբակը աչքի արտաքին անկյունից դեպի քիթը, իսկ վերևի կոպի համար' քթից դեպի աչքի արտաքին անկյունը:

2. Խուսափեք աչքը բամբակով տրորելուց: Եթե կոսմետիկան դժվար է մաքրվում, մի քանի վայրկյան պահեք թրջված բամբակը կոպի վրա' թույլ տալով լոսիոնին քայքայել կոսմետիկ շերտը:

3. Օգտագործեք կոպերի խնամքի համար նախատեսված կրեմներ ու գելեր: Մի փոքր դրեք մատի ծայրին ու թեթև, հարթեցնող շարժումներով տարածեք կոպի վրա:

4. Բացի հատուկ այս գործողություններից պետք է նաև պաշտպանել աչքերն արտաքին ազդեցություններից: Դրա համար աշխատեք հնարավորինս քիչ ծանրաբեռնել դրանք՝ համակարգչի ու հեռուստացույցի առաջ նստելով: Ավելի հաճախ զբոսնեք: Գիշերը պարտադիր մաքրեք կոսմետիկան, կրեք արևի ճառագայթներից պաշտպանող ակնոց:

 

Լրահոս

Դիտել ավելին