Կարևոր իրադարձություններ

Ինչպես 15 րոպեում մաքուր ու գեղեցիկ թևատակեր ունենալ

15 Հոկտեմբեր, 2017 14:20
Ինչպես 15 րոպեում մաքուր ու գեղեցիկ թևատակեր ունենալ

Առաջին քայլ՝ սկրաբ։ Կիտրոնն օգնում է սպիտակեցնել թևատակերը, մաշկը պաշտպանել վարակներից։

  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնեք ½ թեյի գդալ շաքարավազի հետ։
  • Քսեք թևատակերին՝ մահացած մաշկն ու կեղտը հեռացնելու համար։
  • Լվացեք տաք ջրով, չորացրեք։

Երկրորդ քայլ՝ սպիտակեցում։

  • Նարնջի չորացրած կեղևը մանրացրեք բլենդերում։
  • Ավելացրեք 2 ճաշի գդալ յոգուրտ, քսեք թևատակերին։
  • Թողեք 10-15 րոպե։
  • Սա կօգնի հարթեցնել թևատակերի մաշկը, դրանք ավելի նուրբ դարձնել։

Երրորդ քայլ՝ խոնավեցում։ Թևատակերի մաշկի առողջությունը պահպանելու համար կարևոր է նաև խոնավեցումը։

  • 2 ճաշի գդալ ալյուրին մի փոքր ջուր ավելացրեք։
  • Ցանկության դեպքում կարող եք նաև քրքում ավելացնել։
  • Քսեք թևատակերին, թողեք 10 րոպե, լվացեք տաք ջրով։
 

Լրահոս

Դիտել ավելին