Կարևոր իրադարձություններ

Դիմակ՝ մազերի անհավանական աճի համար

15 Հոկտեմբեր, 2017 12:20
Դիմակ՝ մազերի անհավանական աճի համար

Դիմակ, որը կօգնի արագացնել մազերի աճը. բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
  • 1 ձվի դեղնուց
  • 2 բանան։

Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, ամբողջ երկարությամբ քսեք մազերին։ Մազերը փաթաթեք տոպրակով, ապա՝ սրբիչով։ 30 րոպե անց լվացեք շամպունով։ Այս դիմակը կօգնի նաև մազերին փայլ ու ծավալ հաղորդել։

Դիմակ, որը կօգնի վերականգնել մազերը. բաղադրիչներ

  • 1 բաժակ կեֆիր
  • 1 բաժակ նարնջի հյութ։

Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք մազերին, փաթաթեք սրբիչով։ 30 րոպե անց մազերը լվացեք շամպունով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։

 

Լրահոս

Դիտել ավելին