Կարևոր իրադարձություններ

Մոռացեք ատամների հետ կապված խնդիրների մասին

15 Հոկտեմբեր, 2017 11:40
Մոռացեք ատամների հետ կապված խնդիրների մասին
  • Ձվի կճեպի բաղադրությունը բավական մոտ է մարդու ոսկորների ու ատամների բաղադրությանը։ Կալցիումն օգնում է ոսկրածուծի աշխատանքին։
  • Բացի կալցիումից՝ ձվի դեղնուցը պարունակում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կրեմնիումը, նատրիումը, կալիումը, երկաթը, ֆոսֆորը, ծծումբը, մագնեզիումը, ալյումինը։
  • Ձվի կճեպը սպիտակուց է պարունակում, որը բաղկացած է ամինաթթուներից, լիզինից, մետոնինից։
  • Ձվի կճեպը հատկապես օգտակար է երեխաների համար, քանի որ նրանց ոսկրային հյուսվածքները ձևավորման փուլում են լինում։ Այդ ընթացքում նրանց օրգանիզմը կալցիումի կարիք է ունենում։
  • Հետազոտությունների համաձայն՝ ձվի կճեպ օգտագործած կանանց շրջանում օստեոարթրիտի ընթացքում ցավերն ավելի քիչ են եղել։
  • Ձվի կճեպն օրգանիզմին օգնում է նաև ավելի առողջ բջիջներ արտադրել։ Այն նաև նվազեցնում է արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակը։

Պատրաստման եղանակը։ Հարկավոր է տաքացնել ձվի կճեպը, որպեսզի բոլոր վնասակար բակտերիաները ոչնչանան։ Կարող եք նաև կճեպը չորացնել գազօջախում՝ 10-15 րոպե՝ 140 աստիճանի պայմաններում։ Մանրացրեք կճեպն այնքան, մինչև փոշենման զանգված ստանաք։

Պահման պայմանները։ Ձվի կճեպի փոշին լցրեք փակ տարայի մեջ և պահեք սառնարանում։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում օգտագործեք կես թեյի գդալ։ Օգտագործման ամենատարածված ձևն այն ջրին ավելացնելն է։

 

Լրահոս

Դիտել ավելին