Կարևոր իրադարձություններ

Ջենիֆեր Էնիսթոնը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Մարիա» փոթորկից տուժածներին

14 Հոկտեմբեր, 2017 21:08
Ջենիֆեր Էնիսթոնը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Մարիա» փոթորկից տուժածներին

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը «Մարիա» փոթորկից տուժածներին նվիրաբերել է մեկ միլիոն դոլար: Նա գումարը բաժանել է Կարմիր խաչի և Ռիկի Մարտինի հիմնադրամի միջև:

Դերասանուհին չի կարողացել անտարբեր մնալ այն մարդկանց նկատմամբ, որոնք տուժել են Պուերտո Ռիկոյի փոթորկից: Դերասանուհու խոսքով՝ նա ցանկանում է օգնել այդ մարդկանց իր ուժերի ներածին չափով: Նա նաև գումարներ է փոխանցել նրանց հաշիվներին և կարծում է, որ պետք է օգնել բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն:

Էնիսթոնի կարծիքով՝ եթե կա դրա հնարավորությունը, ինչո՞ւ չանել: Ցանցերում արդեն երախտագիտություն են հայտնել դերասանուհուն՝ նրան մաղթելով երջանկություն և հաջողություն: Շատերը նաև հայտարարել են, որ սկսել են այլ կերպ վերաբերվել դերասանուհուն:

 

Լրահոս

Դիտել ավելին