Կարևոր իրադարձություններ

Մոտոցիկլետով վթարված բիկինի-մոդելը սպիերը թաքցրել է դաջվածքների միջոցով

14 Հոկտեմբեր, 2017 18:41
Մոտոցիկլետով վթարված բիկինի-մոդելը սպիերը թաքցրել է դաջվածքների միջոցով

Մեկ տարի առաջ 19-ամյա բրիտանուհի Էյմի Մոնտգոմերին աշխատանքից վերադառնալիս վայր է ընկել մոտոցիկլետից: Մոտոցիկլը աղջկան քարշ է տվել ասֆալտի վրա, իսկ հետո նրան հարվածել է հանդիպակաց ավտոմեքենան: Աղջիկը կարողացավ ոտքի կանգնել վթարից հետո, բայց նրա ոտքերը պատված էին սարսափելի սպիերով:

Էյմի Մոնտգոմերին հիշում է, թե ինչպես տեղի ունեցավ միջադեպը.
«Նա քարշ տվեց ինձ 2 րոպե, և ես տեսա, թե ինչպես է արյունս շաղ գալիս: Հետո ինձ մեքենան հարվածեց և ես ուշաթափվեցի»:

Էյմիին շտապ հասցրին հիվանդանոց և բժիշկները տեսան, որ նրա ոտքերը մաշկազերծված են մինչև ոսկորները: Էյմին մաշկը վերականգնելու համար մի քանի վիրաբուժական միջամտությունների է դիմել, սակայն նրա ոտքերն այդպես էլ պատված մնացին մեծ սպիերով:

«Մի աղջիկ ինձ ասաց, որ ես պետք է դրանք թաքցնեմ: Նա ասաց, որ դրանք զզվելի են և որ դրանց պատճառով ինձ ոչ մի տղամարդ ուշադրություն չի դարձնի: Ես ուղղակի լաց եղա և հեռացա»:

 

Աղջիկը որոշեց մաշկի թերություններից ուշադրությունը շեղելու համար դաջվածք անել: Գաղափարը հաջողությամբ պսակվեց. բացասական մեկնաբանությունները փոխարինվեցին հետաքրքրվածությամբ:

«Շատ մարդիկ ինձ գրեցին, որ ես համարձակ և գեղեցիկ եմ, անկախ այն բանից, թե ինչպիսի սպիեր ունեմ: Նրանք ինձ օգնեցին այլևս չամաչել իմ ոտքերի համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին