Կարևոր իրադարձություններ

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ Երևանի մի մասնիկը միշտ ապրի մեր մեջ»

14 Հոկտեմբեր, 2017 17:31
Հեղինակ՝ Կարեն Կարապետյան
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ Երևանի մի մասնիկը միշտ ապրի մեր մեջ»

Սիրելի՛ երևանցիներ,

Այսօր նշում ենք մեր արևաշատ մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձը։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրս ունենք Երևանի մեր սիրելի անկյունները, որոնց հետ ջերմ ու անփոխարինելի հուշեր են կապված:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ Երևանի մի մասնիկը միշտ ապրի մեր մեջ, որ երբեք չկասկածենք, որ ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում, իրեն բնորոշ համ ու հոտով, և մենք մեր գործուն մասնակցությունը կարող ենք ունենալ մեր հին ու նոր մայրաքաղաքն էլ ավելի լավը դարձնելու գործում:

Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն

 

 

Լրահոս

Դիտել ավելին